Կահիրեում տուրիստական ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է ТАСС  լրատվականը:

Նշվում է, որ պայթյունի պատճառով վիրավորվել է 17 ուղևոր: Առայժմ որևէ տեղեկություն չկա նրանց ինքնության մասին:

Ըստ որոշ տվյալների՝  պայթյունը տեղի է ունեցել, քանի որ  Գիզայի բուրգերի և Մեծ եգիպտական թանգարանի մոտակայքում ռուբ է գործի դրվել:

Այս պահին ոստիկանությունը և շտապօգնությունը աշխատանքներ է իրականացնում դեպքի վայրում: