Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանը, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:
«Ղարաբաղը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են այդ տեսակետի հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, ապա գիտես, թե որքան մարդ է արյուն թափել այնտեղ, և թե դա ինչ հերոսական սխրագործություն էր, որն իրագործել է հայ ժողովուրդը», - ուղիղ եթերում ասել է Սոլովյովը:
Հաղորդավարը հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա:
Տեսանյութը կարող եք դիտել 1:37 րոպեից։