Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:10-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter մակնիշի և ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ին, այդ թվում՝ Lada-ի վարորդին, ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները, տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ճանապարհային ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: