Այսօր՝ հունիսի 7-ին, կառավարության դիմաց հավաքված կենդանասերները պահանջում եմ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին հեռացնել պաշտոնից։ Բողոքի ակցիայի մասնակիցերն իրենց հետ բերել են «Ռուբեն հեռացի′ր», «Կենդանասպան տնօրեն», «Վերջ կենդանասպան գործունեությանը», «Պահանջում ենք արժանապատիվ կենդանաբանական այգի» և այլ գրությամբ պաստառներ։

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծանոթացնելու կենդանաբանական այգու խնդրին։ Կառավարության ներկայացուցիչը մոտեցավ նրանց և խոստացավ նամակը փոխանցել։