Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 26-ամյա Վերոնիկա Ս.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համագյուղացի, 27-ամյա Էդվարդ Ն.-ն, 2017 թվականի հունիսին, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանա-հյուրանոցային համալիրի համարներից մեկում ստիպելով իրեն ոգելիչ խմիչք է խմացրել, ինչից հետո՝ օգտվելով իր անօգնական վիճակից, ուժի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություներով, Վերոնիկա Ս.-ն ոստիկանությունում հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Էդվարդ Ն.-ն խոստացել էր ամուսնանալ իր հետ, սակայն տևական ժամանակ անցնելուց հետո Էդվարդն իրեն ասել է, որ իր խնձորը կարմիր չի եղել:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: