Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե եթե էստեղ մարդիկ հեգնում են, իրենք այնքան կհեգնեն, որ պակաս չի թվա, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ դա իր համար այնքան աննշան դրսեւորում է, որ ինչ-որ մեկը մատ է թափ տալիս.
«Մատ թափ տալը էդտեղից չպետք է լինի: Դու կյանքում պետք է մատ թափ տվող եղած լինես, որ էստեղից մատ թափ տաս: Բայց այստեղ մատ թափ տալու տեղ չի, անգամ եթե դու այնպիսի անցյալ ունես, որը քեզ թույլ է տալիս»:
Աղբյուրը՝ news.am