«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն է արել' որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին:

Նախկին թեկնածուի առաջարկը ենթադրում է 2013թ. արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ պետք է միանշանակ բարեփոխվի Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ԱԺ ընտրությունները պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով:

Հովհաննիսյանը հանրահավաքին փաստաթուղթ է հրապարակել, ոն այս պահին ուղարկվել է նախագահի աշխատակազմ' Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվելու:

Անցումային փուլում նա պահանջել է 8 գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ: Հովհաննիսյանը ցանկանում է ստանալ գլխավոր դատախազի, պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Կրթության եւ գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, արդարադատության խորհրդի եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները: Հովհաննիսյանը կոչ է արել իր կողմնակիցներին հանգստությամբ ընդունել իր այդ նախաձեռնությունը: