Ռուս մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը հայտնել է, թե ինչով կարող է վտանգավոր լինել խիստ շոգ եղանակին պաղպաղակ ուտելը։

Նա նշել է, որ շոգին հաճախ շատ արագ են ուտում պաղպաղակը, որպեսզի այն չհալչի, ինչի հետևանքով շատ հեշտ կարող են հիվանդանալ հարբուխով։

Մասնագետը նշում է՝ վերին շնչառական ուղիները այսպիսով կտրուկ սառչում են, մարմինը տաք է, եղանակը՝ շոգ, ինչն էլ հավելյալ սթրես է օրգանիզմի համար։

Բժիշկը նշում է, որ պաղպաղակը պետք է ուտել դանդաղ, քիչ բաժիններով, թողնելով, որ այն հալչի։

Նույնը վերաբերում է սառը ըմպելիքներին։ Դրանք պետք է խմել փոքր կումերով, ցանկալի է՝ մի փոքր տաքանալուց հետո։