Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

 

Սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14․900 միավոր՝ գերազանցելով թուրք Իբրահիմ Չոլակին եւ ավստրիացի Վինցենս Յոհան Հյոկին։