Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ կրկին ցնցումների նոպա է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Սա արդեն թվով երրորդ նոպան է։ Ցնցման նոպան սկսվել է այն ժամանակ, երբ Մերկելը հանդիպում էր Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ՝ Բեռլինում։ Նշենք, որ հունիսի վերցին կանցլեր Մերկելը հայտարարել էր, որ անհանգստանալու կարիք չկա եւ ցնցումներն արդեն անցել են։ Նա նաեւ ասել էր, որ պատճառը այն է, որ քիչ է ջուր խմում։