Արդեն երկար ժամանակ է գիտնականները և թերահավատները  բանավիճում են՝ Կարմիր մոլորակի բնակության համար պիտանելի լինելու շուրջ։

Եվ ահա պիտանելիության թեզի օգտին ևս մեկ ապացույց ձեռք բերվեց  Թայլեր Գլոկների կողմից։

Երբ NASA-ի գիտնականները հրապարակում էին Մարսի հերթական լուսանկարները, հազիվ թե ակնկալում էին նման բուռն արձագանք ինտերնետ օգտատերերի կողմից։

Գլոկները մանրամասն ուսումնասիրելով այդ լուսանկարները նրանցից մեկում, որտեղ երևում էր երկինքը,  հայտնաբերեց տարօրինակ հետք, որը նման էր թևավոր արարածի,- հայտնում է  Daily Star-ը։ Այդ էակին հնարավոր է տեսնել տեսանյութի 7-8-րդ րոպեում։

«Այն նման է պտերոդապտիլի։ Կարելի է նկատել հսկայական թևերը, որը նա օդում թափահարում է»,- գրել է Գլոկները։