Ռուս գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է պատմել արտիստի առողջական վիճակի մասին:

««Արմեն Բորիսովիչը բարդ ժամանակներ է վերապրել, պատրաստում էր թատոն գնալ՝«Мольер», ներկայացմանը, սակայն ինքնազգացողությունը վատացել է։ Լավ է, որ ընկերները պարբերաբար այցելում են նրան եւ անմիջապես արձագանքել են։ Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Երիկամի աշխատանքը վատացել էր։ Բժիշկները վիրահատություն են կատարել։ Բացի այդ՝ նա լուրջ տարիքում է, ինչից բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ ե՛ւ, սրտի, ե՛ւ թոքերի աշխատանքը խախտվում է։ Բազմաթիվ պրոցեդուրաներ են անում՝ կաթիլայիններ եւ այլն։ Բժիշկները պայքարում էին նրա առողջության համար, ամեն ինչ ծայրահեղ էր, մենք վերապրեցինք... Բարեբախտար, ամեն ինչ անցյալում է։ Հիմա նա տանն է, վերականգնվում է»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է Ջիգարխանյանի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։

Արթուրի խոսքով՝ Ջիգարխանյանը Վիտալինային չի ներել, որ իրենից ամեն ինչ գողացել են։ «Հիմա Արմեն Բորիսովիչն առհասարակ անշարժ գույք չունի։ Աշխատել ամբողջ կյանքում ու 83 տարեկանում հասկանալ, որ քեզանից ամեն ինչ գողացել են»,- նշել է Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը շատ ուրախ է, որ քրեական գործ է հարուցվել «խարդախության» հոդվածով։ «Նա չի հանրայնացնում դա, եւ մամուլում այդ մասին չեն գրել։ Սակայն քրեական գործ հարուցված է, ինչի համար Արմեն Բորիսովիչն ուրախ է»,- հայտարարել է հայտնի դերասանի ընկերը։