Ես չեմ հետեւել Ռոբերտ Քոչարյանի գործին,ամենայն անկեղծությամբ պիտի ասեմ, ուստի կդժվարանամ այդ հարցով այս պահին որեւէ գնահատական հնչեցնել: Այս մասին այսօր'հուլիսի 15-ին, լրչագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե որն է պատճառը, որ չի հետեւել, պատգամավորն ասաց, որ ինքը զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկներով, կալանավորներով, մոնիթորինգներով, չեմ հետեւել այդ գործին: Ես այդ գործին չեմ հետեւել եւ այս պահին ես ձեռնպահ կմնամ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված: Մանվել Գրիգորյանի հետ կապված ես իմ հայտարարության մեջ ԱԺ-ում հնչեցրել եմ իմ վերաբերմունքը, բայց ես հիմա պետք է ասեմ, որ ցանկացած խոշտանգում մարդու հանդեպ, կլինի դա իմ համար բացարձակապես կատեգորիկ անընդունելի Մանվել Գրիգորյանը իր տեսակով, իր վարքագծով, իր կերպարով, թե որեւէ մեկը բնականաբար չպիտի լինի խոշտանգում»,- ասաց նա:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի հանդեպ խոշտանգում կա, թե' ոչ, Զոհրաբյանն ասաց, որ Գրիգորյանի փաստաբանների կարծիքով կա, բայց ինքն անձամբ չի զբաղվել: