«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:
Դեսպանատունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:
«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթն սկսելու ժամանակ ուղևորային սալոնում զգացվել է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել է թռիչքը և շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել է ուղևորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով: Բոլոր ուղևորները տեղավորվել են օդանավակայանի շենքում: