Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկում մի կին ծեծել է իր ընկերոջը՝ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, հայտնում է Sputnik Արմենիա-ն:

Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։ Վերջինս փորձել է տղամարդկային պատիվը պահել, բայց ծեծի է ենթարկվել։

Ընդ որում' սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։ Թաղամասում խոսում են նաև, որ տղան ամուսնացած չէ՝ ի տարբերություն աղջկա։