Բրիտանացի բժիշկները թվարկել են փորկապության դեմ գործող 5 միջոց: Գիտնականները հայտարարում են, որ օրական 1-2 անգամ կղկղանքը համարվում է նորմա առողջ մարդու համար: Իսկ ահա աղեստամոքսային տրակտի աշխատանքի վատթարացումը հանգեցնում է թութքի զարգացման, օրգանիզմի թունավորման և իմունիտետի թուլացման:
Նման իրավիճակներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել, ուտել վարսակ և ցորենի թեփ պարունակող մթերքներ: Եզան լեզվի մանրաթելիկները, որ ստացվում են այդ բույսի սերմերից, իրապես օգնող միջոցներից մեկն են: Մագնիումը ևս օգնում է թուլացնել աղիքների մկանները:
Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս մարսողական ֆերմենտներ, որոնք քայքայում են ուտելիքի բաղադրամասերը, որպեսզի այն լիարժեք կլանի օրգանիզմը:
Բժիշկների կարծիքով՝ պետք է օգտագործել նաև նախբիոտիկներ, որոնք կան սխտորի, սոխի, ծնեբեկի, բանանի մեջ կամ հավելումների ձևով, օրինակ՝ ինսուլինի:
Փորկապությունից ազատվելու գործում օգնում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ վազքի կամ քայլքի տեսքով: