Քիչ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը, ով իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Բարեբախտաբար, տուժաներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։