Հյուսիսարևմտյան Չինաստանի տարածքում կբացվի ծովի մակարդակից ավելի քան 2,2 հազար մետր բարձրության վրա գտնվող ակվարիում' հաղորդում է chinadaily.com.cn-ը:

Այն գտնվում է Ցինհայ նահանգի Սինին քաղաքում և արդեն ճանաչվել է աշխարհի ամենաբարձրլեռնային ակվարիումը: Այնտեղ բնակվում է աշխարհի 100-ից ավելի երկրային և 400 ջրային մարմինների ներկայացուցիչներ: Մասնավորապես, բելուգաներ, դելֆիններ, մեդուզաներ և հազվագյուտ կարպ, որի մարմնի վրա գրեթե թեփուկներ չկան:

Հիմնադիրների խոսքով՝ շուտով այստեղ դելֆինների մասնակցությամբ շոուներ կանցկացվեն։

 

 

1in.am