Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Նոր Խարբերդում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով' շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա կնոջ դի:
Կինը մահացել է իրենց ամառանոցի բակում՝ հոսանքահարման հետևանքով:
Կատարվածի կոնկրետ հանգամանքները պարզում են իրավապահները:
Հարևանների խոսքով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար: