2019թ. հուլիսի 9-ից 18-ը Հայաստանի «Ապագան մեր ձեռքերում» և Իռլանդիայի “Love and Care for People” ՀԿ-ների համատեղ ջանքերով իրականացվեց “Step Up” երիտասարդական փոխանակման ծրագիրը Աբովյանում և Երևանում։

Ծրագրի հիմնական նպատակը հայկական և իռանդական մշակույթների փոխանակումն էր պարի միջոցով։ Ամբողջ ծրագրի ընթացքը լի էր պարային ռիթմերով։ Մասնակիցները ծրագրի ընթացքում սովորեցին հայկական և իռլանդական պարեր՝ բացահայտելով պարային շարժումների նշանակությունն ու պատմությունը։ Մասնակիցների համար կազմակերպվել էին նաև Սալսա, Բաչատա և Հիպ-Հոպ պարային ոճերի դասընթացներ։ 

Ծրագիրը խաղերի կազմակերպմամբ նույնպես ակտիվ էր։ Հայ և իռլանդական թիմային խաղերը ապահովում էին ծրագրի ավելի ակտիվ և աշխույժ իրականացումը։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնել կազմակերպվող միջմշակութային երեկոների միջոցով։ Կազմակերպվել էր նաև Սուջուխի պատրաստման դասընթաց, որին մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին և՛ հայ, և՛ իռլանդացի մասնակիցները։

Հուլիսի 14-ին Աբովյանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված համերգային ծրագրի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին հայկական և իռլանդական պարեր, ինչպես նաև Սալսա և Հիպ-Հոպ։ Համերգին մասնակցում էին նաև “YB Dance Studio”, “Salsa Viva” և «Արծափ պարային դպրոց» պարային խմբերը։ Ծրագրի պարային մասը բեմադրվել էր YB Dance պարային ստուդիայի կողմից։

“Step Up” միջազգային փոխանակման ծրագրին մասնակցեցին Իռլանդիայի և Հայաստանի շուրջ 32 պատանիներ։

Ծրագիրը ֆինանսավորվել է Էրազմուս+ ծրագրի կողմից։