«911» ծառայությունում հուլիսի 25-ին՝ ժամը 15:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 119 շենքի մուտքում (10-րդ հարկ) այրվում է գազի բալոնից արտահոսած գազը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը: Բնակարանի բնակիչը՝ Թ.Թ.-ն (ծնված՝ 1961 թ.), այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպելը: