Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից մեկնաբանություն գրել.

«Վանաձորում նշվեց Վարդավառը

Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ նշում էր ուրախ տոնը:
Ուրախ երգ-երաժշտությունն ապահովեց բարձր տրամադրություն, իսկ ջրցան մեքենաների անակնկալ այցը խանդավառության նոր լիցքեր հաղորդեց։
Շնորհավոր Վարդավառ, սիրելի վանաձորցիներ»: