«911» ծառայությանը հուլիսի 29-ին՝ ժամը 13:25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է գազի բալոնից (5կգ) արտահոսած գազը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 13:54-ին: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: