«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ զինվոր որդիներին տեսակցելու հերթը հասավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք և հարակից գյուղեր:
Հայրենիքի սահմաններն աչալրջությամբ հսկող զինվորների ավելի քան 70 ծնող, նաև նրանց հարազատները հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն են ստացել մեկնելու Արցախ:
Հիմնադրամը հոգացել է նաև սննդի հարցը, զինվորների համար ծանրոցներ է նախապատրաստել՝ անհրաժեշտ պարագաներով: Ակցիայի պատասխանատուները վստահեցրել են, որ այն շարունակական է լինելու: