ՀՀ կառավարությունը 4 միլիոն 320 հազար դրամ գումար է տրամադրելու Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակիցներին՝ առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար։

30 մասնակից կստանա առողջարանի անվճար ուղեգիր և կհանգստանա ու կվերականգնի իր առողջությունը:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 4 միլիոն 320 հազար դրամ»,- ասաց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։