Թխամորթ դերասանուհի և երգչուհի Հոլլի Բեյլին, որը Ջրահարսին կմարմնավորի նոր ֆիլմում, Variety-ի հետ զրույցում արձագանքել Է այն անձանց քննադատություններին, ովքեր դժգոհ են եղել իր թեկնածությունից: Խոսակցության ձայնագրությունը հրապարակվել Է հրատարակության Twitter-օգտահաշվում: «Ես ինձ զգում եմ ասես երազում: Ես լի եմ երախագիտությամբ և կարևորություն չեմ տալիս բացասականին:

Պարզապես զգում եմ, որ այդ դերն ավելին Է, քան ես ինքս: Դա հիանալի կլինի, և ես ցնծության մեջ եմ այն բանից, որ այդ նախագծի մաս եմ դառնալու»,- հայտարարել Է դերասանուհին: Այն, որ Բեյլին գլխավոր դերակատարն Է լինելու «Ջրահարսը» անիմացիոն ֆիլմի խաղարկային ռեմեյքում, հայտնի Է դարձել հուլիսի սկզբին: Նրա թեկնածությունը քննադատել են առանձին հանդիսականներ: Նրանք հայտարարել են, որ սպիտակամորթ գործող անձի փոխարինումը թխամորթով, իբր «բլեքվոշինգ» Է («վայթվոշինգ» տերմինի հականիշը, որը ենթադրում Է քասթինգի այն պրակտիկան, որի դեպքում սպիտակամորթ դերասանները կինոյում մարմնավորում են Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին): Disney ստուդիայի աշխատանքների մյուս երկրպագուները նշել են, որ մաշկի գույնն առասպելական հերոսի համար ընդամենը պայմանականություն Է: Հոլլի Բեյլին Chloe x Halle երաժշտական խմբի մասնակիցներից մեկն Է, որի պրոդյուսերը Բեյոնսեն Է: Նա նաև նկարահանվել Է «Վերջին արձակուրդը» և «Թույլ տուր նրան շողալ» ֆիլմերում: