Apple ընկերությունը բազմապատկել է iPhone-ի և Mac համակարգիչներում խոցելիության հայտնաբերման համար տրվող պարգևավճարների չափը։ Այսուհետ ցանկացած մասնագետ, ով կկարողանա կոտրել iOS-ի միջուկը՝ առանց հեռախոսի սեփականատիրոջ որևէ միջամտության, մեկ միլիոն դոլար պարգևավճար կստանա։

Այս մասին, ինչպես հաղորդում է vesti.ru-ն, հայտարարել է Apple -ի ինժեներական անվտանգության ղեկավար Իվան Կրստիչը՝ Լաս Վեգասում տեղի ունեցած Black Hat 2019 համաժողովում։

Նշվում է, որ գումարի չափը ամենախոշորն է, որ առաջարկում են IT ընկերությունները իրենց արտադրանքներում սխալների հայտնաբերման համար։ Նախկինում պարգևատրման չափը չի գերազանցել 200 դոլարը։ IOS-ի անվտանգության հետազոտության սարքը ( Security Research Device ) գործարկվելու է հաջորդ տարի, ինչին միանալը կլինի միայն հրավերով։