ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շառլոթ քաղաքի բնակիչներից մեկը կարծում Է, որ բարի արարքը վիճակախաղով շահելու պատճառ Է դարձել: Այդ մասին հայտնել Է UPI պորտալը:
Թոմաս Ֆրայը որոշել Էր ազատվել հին մահճակալից: Վաճառելու կամ դեն նետելու փոխարեն նա այն նվիրաբերում Է «Փրկության բանակ» միջազգային բարեգործական կազմակերպությանը: Տուն գալու ճանապարհին Ֆրայը Cash 5 վիճակախաղի տոմս Է գնել:
Հաջորդ առավոտյան ամերիկացին ստուգել Է արդյունքները և հայտնաբերել, որ 349 հազար դոլար Է շահել: Նա չԷր կարողանում հավատալ հաջողությանը և առնվազն երեք անգամ ուշադիր ստուգել Է շահումի արդյունքները: Հաղթողը մտադիր Է դրամական մրցանակը խնայել ապագայի համար: