Յուտա նահանգից 18-ամյա Էվերի Թեները հրաշքով փրկվել է 8 մետր բարձրությունից ընկնելուց հետո:
Angle News-ի հաղորդմամբ՝ աղջիկը մասնակցել է ավարտական երեկույթին եւ պատահմամբ ընկել ժայռից:
Արդյունքում նա գանգուղեղային վնասվածք է ստացել՝ գլխուղեղի դիֆուզ աքսոնալ վնասվածք: Դեպքերի 90 տոկոսում պացիենտներն այս վնասվածքից հետո կոմայի մեջ են ընկնում եւ գիտակցության չեն գալիս, իսկ 10 տոկոսում՝ նրանք վեգետատիվ վիճակում են ապրում: Բարեբախատաբար, առաջին 4 օրում ուղեղի այտուցվածությունը չի ավելացել, ինչը օգնել է խուսափել գանգի տրեպանացիայից:
12-րդ օրը ի զարմանս բժիշկների, Էվերին դուրս է եկել կոմայից: Դրան հետեւել է զարմանալի իրադարձությունների շարք:
Այպիսով, ի հեճուկս բժիշկների կանխատեսումների, վիրահատությունից հետո աջ աչքի տեսողությունը վերականգնվել է: Այնուհետ չնայած ողնաշարի շրջանում արյունահոսությանը, հաջողվել է վերականգնել Էվերիի ստորին վերջույթների շարժունությունը եւ Էվերին նորից կարող է քայլել: Բարեհաջող էր նաեւ թոքի կոլապսի եւ պնեւմոնիայի բուժումը:
Ընդհանուր առմամբ Էվերին հիվանդանոցում 68 օր է անցկացրել: Չնայած նրան, որ առջեում երկար վերականգնողական փուլ է, նրա հարազատները եւ ընկերները հավատում են, որ աղջկան կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները եւ վերադառնալ նորմալ կյանքին:
med.news.am