Բոլորից շուտ: Դե գրեթե» Telegram-ալիքը հրապարակել Է Ժուկովսկի օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի վայրից ուղեւորների տարհանման տեսագրությունը, որը տրամադրել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

 

 

 

Կադրերում երևում Է, թե ինչպես են ուղևորները գնում եգիպտացորենի դաշտով կոշտ վայրԷջքի վայրից: Ինքնաթիռը կանգնած Է քիչ հեռու:

«Ուրալյան ավիաուղիների» Airbus A-321 ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում Էր Սիմֆերոպոլ, օգոստոսի 15-ի առավոտյան վթարային վայրԷջք Է կատարել Ժուկովսկի օդանավակայանի շրջանում:

ՎայրԷջքը կատարվել Է թռիչքից 15 րոպե հետո: Ինքնաթիռում եղել են 226 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառ կարող Էր դառնալ թռչունի ընկնելը շարժիչի մեջ, վայրԷջքի ժամանակ շարժիչներից մեկը պոկվել Է: Վթարային վայրԷջքի հետևանքով հոսպիտալացվել Է 23 մարդ, նրանց թվում ինը երեխա: Հանրանավն զգալի վնասածքներ Է ստացել եւ հեռացվել թռիչքներից: Airbus A-321 ինքնաթիռի ինքնագրիչները վերծանման կուղարկվեն Միջպետական ավիացիոն կոմիտե: