ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև քննարկում է տեղի ունեցել: Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նրանք խոսել են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների լուծման մասին:
«Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը կարևոր մասնակցություն ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»,- նշել է Թաթոյանը։ Նրա խոսքով՝ օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում հայերը: