ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս կգրել հաջորդ շաբաթվա սկզբին. 83-ամյա արտիստն իրեն լավ Է զգում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:
«Խոստացել են երկուշաբթի-երեքշաբթի առավոտյան դուրս գրել նրան: Նա պարզապես բուժընթացներ Է անցնում, ոչ մի բարդ բան չկա: Վիրահատությունները, որոնց մասին գրում են, չկան, նա իրեն լավ Է զգում, ես նրա հետ խոսել եմ»,-ասել Է Սողոմոնյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել, որ արտիստը սրտի վիրահատության Է ենթարկվել: Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիատալացվել Է օգոստոսի 15-ին: