Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։
Այս առնչությամբ իր հերթին գրառում էր կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել էր․ «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է: Փառք Հայոց Բանակին»։
Իսկ ահա ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն որոշ մանրամասներ է հայտնել։ Նա նշել է, որ հայկական զինուժը 140 հա տարածք է գրավել` երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ-վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։
«Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, համեմատաբար ապահով կլինի։ Այլևս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։