Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ էր տեղի ունեցել նրանց և ոստիկանների միջև