ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով «երկու լավ լուր».

 

«Երկու լավ լուր՝

1. Շուտով կկառուցվի և շահագործման կհանձնվի տարածաշրջանում միակ, նմանը չունեցող նոր գործարան, որտեղ կարտադրվի օրթոպեդիկ նշանակության պարագաներ` անհատական օրթեզներ, ներդիրներ և հատուկ նշանակության կոշիկներ: Նախաձեռնությունը ամերիկահայ գործարար Համբարձում Կումուրյանինն է: Ներդրումների ծավալը կկազմի մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար և կստեղծվի շուրջ 50 նոր աշխատատեղ:

2. Համբարձում Կումուրյանի նախաձեռնությամբ՝ Երևանում, ավելի քան 6 տարի, գործում է «Կումուրյան պոդիատրիկ կլինիկան», որտեղ էլ պրն Կումուրյանի առաջարկով մենք կկազմակերպենք Գեղարքունիքի մարզի անապահով ընտանիքների երեխաների ոտնաթաթի անվճար զննություն, ապա անհրաժեշտության դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի ոտնաթաթի խնդրին համապատասխան, կպատրաստվեն անհատական օրթոպեդիկ ներդիրներ»: