Մոլորակի տասը ամենահարուստ մարդիկ օգոստոսի 23-ին ավելի քան 14 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական հակամարտության սրվելու ֆոնին համաշխարհային բորսաների անկման պատճառով: Այդ մասին վկայում են ՌԻԱ Նովոստիի կատարած հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա, որը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց:
Ամենամեծ կորուստները կրել Է Amazon ընկերության ղեկավար և հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը մեկ օրում կրճատվել Է 3,25 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբից կորուստները հասել են 15,7 մլրդ դոլարի, այդուամենայնիվ, նա 109 մլրդ դոլար կարողությամբ մնում Է աշխարհի ամենահարուստ մարդը:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Google - Alphabet Inc. հոլդինգային ընկերության համահիմնադիրներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի, Berkshire Hathaway ներդրումային ֆիրմայի ղեկավար Ուորեն Բաֆեթի կորուստները կազմել են 1,3-ից մինչև 1,8 մլրդ դոլար: