ԱՄՆ Վեյդոր քաղաքում բնակվող 19-ամյա Հարլի Ջո Մորգանը և 20-ամյա Ռիաննոն Բուդրո Մորգանը անցած ուրբաթ օրը ամուսնացել են, բայց նրանց ընտանեկան երջանկությունը տևել է ընդամենը մի քանի րոպե: ԶԱԳՍ-ից դուրս գալուց 5 րոպե անց նրանք ավտովթարի են ենթարկվել:
Զույգը պլանավորել էր իրենց ամուսնությունը հարազատների ընկերակցությամբ նշել Հարլիի մայրական տանը, գրում է WLKY-ին:
Հարլին և Ռիաննոնը սիրահարված են եղել միմյանց դեռ մանկությունից: Դեռ դպրոցում նրանք սկսել են հանդիպել, իսկ դեկտեմբերին պլանավորել էին հարսանեկան արարողություն կազմակերպել:
Տղան ցանկանում էր սովորել Քոլեջում, իսկ հարսնացուն պլանավորում էր բուժքույրական կուրսերի հաճախել: