ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասես չի ծերանում։ Այդ հանգամանքի վրա ուշադրություն է դարձել իսպանական El Mundo-ն, որը նշում է, որ 66-ամյա «ամենասպորտային նախագահ» Պուտինն այժմ ավելի լավ տեսք ունի, քան 10 տարի առաջ։ Իսկ ո՞րն է գաղտնիքը։
Պարբերականը նշում է, որ նորմալ քունը, կանոնակարգված սնունը, ոգելից խմիչքներ չօգտագործելն ու սպորտով զբաղվելն ապահովում են ֆիզիկական ակտիվություն։ Պուտինը սիրում է հոկեյ, լող, զբոսանք, զբաղվում է ձյուդոյով։ «Հավերժ երիտասարդության» գործում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի ոճային հագուստը։ Հայտնի է, որ նա օգտվում է Kiton և Brioni ապրանքանիշերի կոստյումներից։
shantnews.am