Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ՝ հյուսիսարեւմտյան քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Օգոստոսի 31-ին տեղ-տեղ տեղումներն ինտենսիվ կլինեն: Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով էլ կնվազի: «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Կայծակի ժամանակ հնարավոր է՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +26+28:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը` +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +25+27,
Արարատում գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +16+21 (հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+26):