Իրանում հրապարակային մահապատժի է ենթարկվել միասեռականության մասին օրենքը խախտելու համար դատապարտված մի տղամարդ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Jerusalem Post-ին, միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա իրանցին, որի անունը չի հաղորդվում, կախաղան է հանվել հունվարին, Կազերուն քաղաքում: Նա մեղադրվում էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների մասին օրենքը խախտելու, ինչպես նաև 15-ամյա երկու անձի առևանգելու մեջ:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները «գոհունակություն են արտահայտել տղամարդուն մահապատժի ենթարկելու համար և շնորհակալություն հայտնել դատական իշխանություններին»:
Իրանում միասեռականների են մահապատժի ենթարկել նաև 2011 և 2016 թվականներին: