ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում:
Այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետի ԱՄՆ կատարելիք այցին:
«ՀՀ վարչապետը լինելու է Կալիֆորնիա նահանգում, և այնտեղ ունի օրակարգ: Լինելու է Նյու Յորքում և մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացմանը: Մենք շատ հետևողականորեն օգտագործում ենք ՄԱԿ-ի կարևոր հարթակը բարձր ղեկավարության մակարդակով մեր արտաքին քաղաքականության օրակարգը առաջ տանելու համար: Լինելու է վարչապետի ելույթը նստաշրջանի ժամանակ: Լինելու են երկկողմ հանդիպումներ, տարբեր այլ միջոցառումներ և ելույթներ»,- ասաց Մնացականյանը: