Հնդիկ դերասան Նիլ Նիթինը Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ չորս կատուները պայքարում են օձի դեմ, հայտնում է NDTV-ն:

Կադրերում երևում է, թե ինչպես են կենդանիները դիտում օձին, իսկ կատուներից մեկը նույնիսկ համարձակվում է թաթով հարվածել կոբրային: Արդյունքում, սողունը որոշում է թաքնվել թփերի մեջ: 

Տեսանյութը շատ արագ վիրուսային է դարձել և երկու օրվա ընթացքում 90 հազար դիտում հավաքել: