Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք՝ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ՝ կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:
Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին»: