Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Պատֆայնդեր» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Ջետտա»-ի վարորդ Արմեն Ոսկանյանը տեղում մահացել է, իսկ 64-ամյա ուղևորուհին, «Նիսան Պատֆայնդեր»-ի 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։