Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայկ Հարությունյանի մահվանը: Նա նշեց, որ անձնապես չի ճանաչել Հարությունյանին. «Ես անձնական շփում չեմ ունեցել նրա հետ, բայց Հարությունյանը տարիներ ի վեր եղել է ոստիկանության պետ: Հետևաբար, նա ունեցել է այն հատկանիշները, որոնց շնորհիվ պաշտոնավարել է»:

«Ես եղել եմ դեպքի վայրում, բայց ոչինչ ասել չեմ կարող: Առհասարակ որևէ կառույց ոչինչ չի ասի, քանի որ դա կխանգարի քննչական գործի նախաքննությանը ու առհասարակ՝ ամբողջ գործընթացին»,- նշեց նա:

Սարգսյանը նշեց, որ Քննչական կոմիտեն արդեն հերքել է այն վարկածը, թե Հարությունյանի վրա ճնշումներ են եղել:
Ոստիկանապետի պաշտոնակատարը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական հաղորդագրություններին:

Սարգսյանն անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը, որ ուժային կառույցներում պետք է խստացվի կոռուպցիայի դեմ պայքարը. «Մենք կկատարենք վարչապետի հանձնարարականը»: