«Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի անցկացրած ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի մոնիթորինգի արդյունքներով Միքայել Մելքումյանը, ինչպես ԱԺ 5-րդ և 6-րդ, 7-րդ գումարման 1-ին նստաշրջանի, այնպես էլ 2-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է ՝ 72 հարց և ելույթ:

Նշենք, որ հետհեղափոխական խորհրդարանի 2-րդ նստաշրջանի ընթացքում գումարվել է 6 հերթական և 4 արտահերթ նիստ, ընդունվել է 143 օրենք, որոնց մեծամասնությունը նախաձեռնել է կառավարությունը: Պատգամավորներն այս ընթացքում միայն 12 օրենքի նախագիծ են առաջարկել: Ընդունված 143 օրենքների 44%-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում: Ընդունված օրենքների մեջ գերակշռել են իրավական և տնտեսական ոլորտները: