Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների միջնորդությունը։ Ըստ դատավորի որոշման՝ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրգործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով' կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: