Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Դավիթ Մինասյանը:

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Սամվել Ավետիսյան՝ 420,

Սարդուր Թևոսյան՝ 871,

Դավիթ Մինասյան՝ 1111

Սամվել Վարդանյան՝ 447։

Երկրորդ տեղում համայնքի ղեկավարի տեղակալ Սարդուր Թևոսյանն է: Երրորդ տեղում գործող համայնքապետ Սամվել Վարդանյանն է, իսկ չորրորդ տեղում՝ ավագանու անդամ Սամվել Ավետիսյանը:

Նշենք՝ այս ընտրություններում հաղթած 32-ամյա Դավիթ Մինասյանը նախկինում ազատազրկված է եղել: