ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է նախագահը պատրաստվում նշել իր ծննդյան տարեդարձը, գրում է Gazeta.ru-ն:
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կդառնա 67 տարեկան:
«Ծննդյան օրը նա կնշի բնության գրկում՝ հարազատների և մտերիմների հետ»,-նշել է Պեսկովը:
Անցյալ տարի Կրեմլից տեղեկացրել էին, որ Պուտինը ծննդյան տարեդարձը նշել է հարազատների, ընկերների և մտերիմների հետ: 2018-ին Պուտինի ծննդյան առթիվ Ռուսաստան էր ժամանել նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: