Դեպքը տեղի է ունեցել Ղրղզստանի Թալաս քաղաքում: Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում ՝ ուղեկցվելով ցնցված օգտատերերի բացասական մեկնաբանություններով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երաժշտությամբ ծափահարող և բղավող ամբոխը վարագույրի հետևից քաշում լացող ու ընդդիմացող աղջկա: Միևնույն ժամանակ տղամարդիկ խնդրում են պահել և չթողնել անչափահասին:
Այսդպես է տեղի ունենումմ ալա-կաչուի ծեսը՝ հարսնացուի առևանգումը: Աղջիկը, ում ստիպողաբար ամուսնացնում են 16 տարեկան է, իսկ նրա փեսացուն ՝ 35 տարեկան:
Տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Օգտատրերը ցնցված էին կատարվածից և պահանջել են քրեական գործ հարուցել: Թալասի շրջանի ՆԳՆ վարչությունը հայտնել է, որ փաստի առթիվ քննություն է իրականացվում, գրում է «Երեկոյան Բիշքեկ»-ը: